Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» համատեղ ադրբեջանա-թուրքական մարտավարական զորավարժությունը:
Զորավարժության ընթացքում իրականացվելու են մարտական հրաձգություններ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությանը մասնակցելու են զրահամեքենաներ, հրետանի եւ ականանետներ, մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: