Երեւան: Մեդիամաքս: Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:
Այցի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ավտոմոբիլային ճանապարհների բարելավման, ինչպես նաեւ բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումերի կազմակերպման հարցերին, այսօր Մեդիամաքս-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի նախարարի մամլո քարտուղարը: