“Էխո Մոսկվի”-ն կդիմի Եվրոպայի Խորհրդին եւ այլ ատյաններին - Mediamax.am

4052 դիտում

“Էխո Մոսկվի”-ն կդիմի Եվրոպայի Խորհրդին եւ այլ ատյաններին


Ալեքսեյ Վենեդիկտովը
Ալեքսեյ Վենեդիկտովը

Լուսանկարը` http://www.sostav.ru


Երեւան: Մեդիամաքս: "Էխո Մոսկվի”-ն Եվրախորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների առջեւ կբարձրացնի ռադիոկայանի գլխավոր խնբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի`Ադրբեջանի "սեւ ցուցակում” հայտնվելու հարցը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, մայիսի 23-ին “Էխո Մոսկվի”-ի եթերում այս մասին հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

 

“Շրջադարձ” հաղորդման ամբողջական սղագրությունը, որը նվիրված է Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, հասանելի է այստեղ.    http://echo.msk.ru/programs/razvorot/777669-echo/:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Սերգեյ Բունտմանին “սեւ ցուցակ” է մտցրել այն բանից հետո, երբ “Էխո Մոսկվի”-ի գլխավոր խմբագրի տեղակալը այցելել էր Ստեփանակերտ եւ հարցազրույց ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ նախագահ Բակո Սահակյանի հետ:

 

“Հաջորդ լրագրողը, որը կգործուղվի Ադրբեջան, կլինի Սերգեյ Ալեքսանդրովիչ Բունտմանը: Եւս մեկ անգամ կարող եմ կրկնել մեր ադրբեջանցի գործընկերների համար, որոնք լսում են մեզ”, - մայիսի 23-ի եթերում ասել է Ալեքսեյ Վենեդիկտովը:

 

Մեր ընտրանին