Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին - Mediamax.am

3710 դիտում

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին


Ռաուֆ Շեյբանին ու Սերժ Սարգսյանը
Ռաուֆ Շեյբանին ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարեւան երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

 

Կողմերը քննարկել են ՀՀ եւ ԻԻՀ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

 

 

Մեր ընտրանին