Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը, ասել է Պուտինը - Mediamax.am

11878 դիտում

Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը, ասել է Պուտինը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` http://vdmsti.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գյումրիում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Կովկասում:

«Ռուսաստանը չի պատրաստվում այստեղից հեռանալ: Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում` հիմնվելով այն լավ ժառանգության վրա, որը մեզ բաժին է հասել մեր նախնիներից, տարածաշրջանի երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի հետ լավ հարաբերությունների վրա»,- ասել է Վլադիմիր Պուտինը` հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում:

 

Նա ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությամբ լայն հնարավորություններ են բացվում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար:

 

«Դա (ՄՄ մտնելու մտադրությունը – խմբ.) հայ ժողովրդի եւ հայաստանյան ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի Հայաստանի հետ համագործակցության այդ ուղղությունը: Սկսվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործնական նախապատրաստումը, եւ սպասվում է իրավական ու վարչական մեծ փաթեթի համաձայնեցում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին