Մայր Աթոռը Րաֆֆի Հովհանիսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը - Mediamax.am

Սեպտեմբեր 20, 2025
5205 դիտում

Մայր Աթոռը Րաֆֆի Հովհանիսյանին հորդորում է դադարեցնել հացադուլը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը hորդորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին «դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօր տարածած հայտարարության մեջ: 

 

«Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»,- նշված է հայտարարության մեջ:

 

«Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում քաղաքական շահարկումների թիրախ դարձնել եկեղեցին, հայոց հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին