Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում քննարկել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ տարածաշրջանի զարգացումները եւ Հայաստանում հետընտրական գործընթացները:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Նախագահը գոհունակությամբ փաստել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ակտիվ երկխոսության եւ համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է, եւ այնտեղ խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարեւոր են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: