Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանն այսօր ասել է, որ Հայաստանը կստանձնի է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը մայիսի 16-ին Ստրասբուրգում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է Երեւանում իր լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
Նախարարը տեղեկացրել է, որ մարտի 2-րդ կեսին Հայաստան կժամանի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդնը, եւ այդ այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների ծրագիրը վերջնական տեսք կստանա:
Նախարարը տեղեկացրել է, որ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանի, արտգործնախարարների մակարդակով, ինչպես նաեւ մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:
«Կարեւորագույն իրադարձություն կլինի նաեւ Հանրապետության նախագահի այցը Ստրասբուրգ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2012թ. հուլիսին Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «Հայաստանն ամեն ջանք կներդնի 2013 թ-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը հաջողությամբ իրականացնելու համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: