Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասել է, որ կողջունի Հայ ազգային կոնգրեսի հետ հաղորդակցվելու հնարավորությունը, երբ ՀԱԿ-ը պատրաստ լինի հանդիպման:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ քաղաքական մյուս ուժերի հետ կայացած հանդիպումների օրակարգը մեկն է եղել:
«Օրակարգի տարբերություն չկա: Բոլոր հանդիպումներում միեւնույն խոսքն է՝ ժողովուրդը կերտել է իր իշխանությունը, եւ այս անգամ ոչ մի նահանջ չի լինելու: Ով ասում է, թե իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, մարտի 10-ին այդ ծրագրի բեկումը կտեսնի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ վաղն առավոտյան հանդիպելու է Հայաստանում Եվրամիության դեսպանի հետո, ինչից հետո շարունակելու է հանրահավաքները մարզերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: