Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ամփոփագրից 52 ծանուցում քրեական տարր է պարունակում - Mediamax.am

4192 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ամփոփագրից 52 ծանուցում քրեական տարր է պարունակում


ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է խախտումների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 19-ին տարածած ամփոփագիրը։

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որպես խախտում հիշատակվող 121 ծանուցումներից 52-ը պարունակում են ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։ Դրանցից 41-ն ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ, իսկ մնացած 11-ը կրկնվող հաղորդումներ են, քանի որ նախկինում դրանց վերաբերյալ ահազանգեր դատախազությունը եւս ստացել էր եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տվել։

 

Ամփոփագրին կցված՝ ընտրախախտումների վերաբերյալ տեսանյութերից 2-ը եւս համապատասխան մարմինների կողմից քննության կենթարկվեն:

 

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ դատախազությունն ընթացք է տվել 128 հաղորդման: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին