Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը exit poll-ի մասին` «մեր թեկնածուն 58%-ից շատ ավելի ձայներ է հավաքել» - Mediamax.am

exclusive
6830 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը exit poll-ի մասին` «մեր թեկնածուն 58%-ից շատ ավելի ձայներ է հավաքել»


Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան

Լուսանկարը` PanARMENIAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է քիչ առաջ հայտարարված exit poll-ի նախնական արդյունքները, որոնց համաձայն իրենց թեկնածում ստանում է ձայների 32 %-ը, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը`58 %:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին տեղերով շփոթել են»:

 

«Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին տեղերով են շփոթել` կամ միտումնավոր, կամ վճարի դիմաց: Իրականում, Րաֆֆի Հովհաննիսյանը 58%-ից շատ ավելի ձայներ է հավաքել», - ասել է Հովսեփ Խուրշուդյանը Մեդիամաքս-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին