Երեւան: Մեդիամաքս: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարին քննարկել են հայկական այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ դրանք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի թեմին հանձնելու խնդիրները:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի մշակութային համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է հաջորդեն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կայացած քննարկումներին:
Հովհհաննես Մանուկյանը հանդիպել է նաեւ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:
Կախա Կալաձեն ասել է, որ հայ-վրացական համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: