Հայրիկյանը «եռօրյա հացադուլ» է սկսում` ի նշան համերաշխության Անդրիաս Ղուկասյանի հետ - Mediamax.am

4893 դիտում

Հայրիկյանը «եռօրյա հացադուլ» է սկսում` ի նշան համերաշխության Անդրիաս Ղուկասյանի հետ


ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր ասել է, որ եթե ընդդիմադիր թեկնածուները հանդես գան միասնական ճակատով, ապա գործող նախագահին կհաղթեն ընտրությունների առաջին փուլում:

Պարույր Հայրիկյանը համոզմունք է հայտնել, որ միասնական ճակատով հանդես գալը հաղթանակ կբերի ընդդիմադիր դաշտին: «Մենք կհաղթենք առանց մեծ դժվարության. եթե միավորվենք, Սերժ Սարգսյանին ձայների կեսը անգամ չի մնա», - ասել է նա:

 

Ընդ որում, թեկնածուն չի մանրամասնել. թե ո՞ւմ շուրջ եւ ի՞նչ եղանակով պետք է տեղի ունենա այդ միավորումը:

 

Պարույր Հայրիկյանը հավելել է, որ հանդիպել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւ վերջինիս ասել է, որ այսօրվանից եռօրյա հացադուլ է սկսում` ի նշան համերաշխության:

 

«Ցավոք, գործերս ընդհատել չեմ կարող, իր կողքին նստել չեմ կարող», - ասել է նա:

 

Պարույր Հայրիկյանը խնդրանքով դիմել է Անդրիաս Ղուկասյանին՝ երեք օրից միասին դուրս գալ հացադուլից եւ շարունակել պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին