Արցախի ղեկավարները դատապարտվեցին ցմահ եւ 20 տարվա ազատազրկման - Mediamax.am

Մարտ 05, 2026
1165 դիտում

Արցախի ղեկավարները դատապարտվեցին ցմահ եւ 20 տարվա ազատազրկման


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Բաքվի դատարանում այսօր հրապարակվել են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատավճիռները։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման:

 

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։




Մեր ընտրանին