Երեւան: Մեդիամաքս: Գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձեւավորված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամները գրանցել են «Ուժեղ Հայաստան» անվամբ կուսակցություն:
«Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի: Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի եւ քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով»,- ասել է «Մեր ձեւով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են, առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով եւ կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը:
















