Ալեն Սիմոնյան. «Մի օր Ադրբեջանում պահվող գերիների թիվը կհասնի 0-ի» - Mediamax.am

Փետրվար 20, 2026
1579 դիտում

Ալեն Սիմոնյան. «Մի օր Ադրբեջանում պահվող գերիների թիվը կհասնի 0-ի»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր վստահություն է հայտնել, որ «մի օր Ադրբեջանում պահվող գերիների թիվը կհասնի 0-ի»:

«Ադրբեջանում հաստատված 23 գերի կա: Եկեք սպասենք, ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է 0-ի։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:

 

ԱԺ նախագահն ընդգծել է, որ իրենց իշխանությունն ամեն ինչ անելու է, որ «բոլոր գերիներն անխտիր վերադառնան Հայաստան».

 

«Մենք աշխատում ենք եւ միջազգային կառույցների, եւ իրենց [Ադրբեջանի] հետ, որ այդ հարցը լուծենք»:




Մեր ընտրանին