Փաշինյան. «Թրամփի ուղու» շինարարությունը պետք է մեկնարկի 2026թ. երկրորդ կեսին - Mediamax.am

Փետրվար 20, 2026
1887 դիտում

Փաշինյան. «Թրամփի ուղու» շինարարությունը պետք է մեկնարկի 2026թ. երկրորդ կեսին


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մինչեւ տարեվերջ Հայաստանի կառավարությունը թղթի վրա պետք է նկարագրի «Թրամփի ուղու» հետ կապված բոլոր մանրամասները»։

«2026 թվականի առաջին կեսին պետք է դրանք բոլորը համաձայնեցնենք, իսկ տարվա երկրորդ կեսին՝ սկսենք շինարարական աշխատանքները: Սա է պլանը»,- Ազգային ժողովում ասել է վարչապետը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի: Հաստատ կարող եմ ասել, որ այդ նախագիծն արագ ու մեծ տեմպերով իրականացվելու է եւ այն պայմաններով, ինչ գրված է Վաշինգտոնի հռչակագրում», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին