Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Այդ կապակցությամբ Դալլաքյանն ազատվել է նրան Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանով, Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվել են Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: