Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետեւողական աջակցությունը խաղաղության օրակարգին։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ։
«Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին եւ տարածաշրջանային գործընթացներին։ Դեսպանը երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար», - հայտնում են դեսպանությունից:
















