Ըստ Թրամփի, Ալիեւն ու Փաշինյանը «հայրենակից» են - Mediamax.am

Հոկտեմբեր 14, 2025
580 դիտում

Ըստ Թրամփի, Ալիեւն ու Փաշինյանը «հայրենակից» են


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում կայացած Մերձավոր Արեւելքի Խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի ստորագրումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ոչ միանշանակ արտահայտություն է արել՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի մասին:

 

Ինչպես վկայում է Fox News հեռուստաընկերության տեսանյութը, միջոցառման մեկնարկից մոտ 5 րոպե անց ԱՄՆ նախագահը շրջվում է եւ նայելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, բացականչում է՝Azerbaijan:

 

Այնուհետեւ Թրամփը հարցնում է Ալիեւին.

 

- And where is your compatriot? («Իսկ որտե՞ղ է ձեր հայրենակիցը»):

 

Ադրբեջանի նախագահը մատնացույց է անում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

«Գտնելով» նրան, Թրամփն ասում է.

 

- And you guys are still getting along, right? («Դուք դեռ լավ եք միմյանց հետ, այդպես չէ՞»):

 

Այնուհետեւ ԱՄՆ նախագահը շարունակում է.

 

- They fought for 32 years and in one hour we settle it. And they like each other. («Նրանք մարտնչում էին 32 տարի եւ մենք կարգավորեցինք դա մեկ ժամում: Եվ նրանք հավանում են միմյանց»):

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին