Ալիեւը «առանց ավելորդ հրապարակայնության» շնորհավորել է Պուտինին - Mediamax.am

Հոկտեմբեր 07, 2025
264 դիտում

Ալիեւը «առանց ավելորդ հրապարակայնության» շնորհավորել է Պուտինին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մեր պետության ղեկավարը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ», - ասվում է ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալության հաղորդագրությունում։

 

Մեդիամաքսը նշում է, որ Azertac կայքում երկու նախագահների հեռախոսազրույցի մասին լուրը վերնագրված է «Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին