ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանությունը կօգնի ՀՀ-ին ամրապնդել սահմանների անվտանգությունը - Mediamax.am

Հոկտեմբեր 03, 2025
111 դիտում

ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանությունը կօգնի ՀՀ-ին ամրապնդել սահմանների անվտանգությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում են գտնվում ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։

Մինչեւ հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի Հայաստանի սահմանապահ ուժերի հետ, կիրականացնի կարողությունների գնահատում եւ կբացահայտի բարելավման կարիք ունեցող ուղղությունները: 

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով վերլուծական մեթոդաբանությունը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, «կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները»։ 

 

«Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին