Ինքնորոշման սկզբունքը պետք է կիրառվի այլ սկզբունքների հետ զուգընթաց, կարծում է բրիտանացի նախարարը - Mediamax.am

3131 դիտում

Ինքնորոշման սկզբունքը պետք է կիրառվի այլ սկզբունքների հետ զուգընթաց, կարծում է բրիտանացի նախարարը


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնն այսօր ասել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում «ինքնորոշման սկզբունքը պետք է կիրառվի այլ սկզբունքների հետ զուգընթաց»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում հանդես գալով մամուլի ասուլիսում, նա խուսափել է ուղիղ պատասխանել հետեւյալ հարցին. ճիշտ է արդյո՞ք, որ երբ դա բխում է իր շահերից, Մեծ Բրիտանիան հանդիսանում է ինքնորոշման սկզբունքի գլխավոր ջատագովներից մեկը, ինչպես Կոսովոյի եւ Ֆոլքլենդյան կղզիների պարագայում, իսկ երբ ոչ` ցուցաբերում է այլ մոտեցում:  

 

Նա նշել է, որ «ինքնորոշման սկզբունքն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակներում», հավելելով, որ «այն պետք է կիրառվի այլ սկզբունքների հետ զուգընթաց` միասնական փաթեթի տեսքով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին