Փաշինյան. Արցախցիների վերադարձի հարցը «վտանգավոր է նորընծա խաղաղության համար» - Mediamax.am

133 դիտում

Փաշինյան. Արցախցիների վերադարձի հարցը «վտանգավոր է նորընծա խաղաղության համար»


Լուսանկարը` gov.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու հնարավոր չէ հաստատել խաղաղություն»:

«Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների վերադարձն իրատեսական չեմ համարում: Փախստական դարձած անձանց վերադարձի հարցի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն: Այս հարցն արծարծելը փախստականներին ոչինչ չի տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու է լարվածության նոր աղբյուր:

 

Դա վտանգավոր եւ վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»,- իր ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք համաձայն չեն այս ռազմավարության հետ, «կամա, թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման կողմնակից»:  

 

«Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների վերաբերյալ մեր պատկերացումն այն է, որ նրանք պետք տնավորվեն ՀՀ-ում եւ այստեղ ապրեն ու հաստատվեն որպես ՀՀ քաղաքացիներ»,- ամփոփել է խոսքը Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին