Փաշինյան. Պատմության մեջ այսպիսի շանս չենք ունեցել - Mediamax.am

Մարտ 05, 2026
4137 դիտում

Փաշինյան. Պատմության մեջ այսպիսի շանս չենք ունեցել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «իրական Հայաստանի գաղափարախոսության դիտանկյունից նայելիս տեսանելի է, որ մեր երկիրը գտնվում է բավականին լավ, հեռանկարային իրավիճակում»:

«Դժոխային իրադարձությունների միջով անցնելով՝ հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ մեր պատմության մեջ այսպիսի շանս՝ ապահովելու պետության հարատեւությունը առաջիկա հարյուրամյակների համար, երբեք չենք ունեցել։

 

Ակնհայտ է, որ կան նաեւ սպառնալիքներ, դրանք նոր չեն, սակայն մենք ունենք այս սպառնալիքները տեսականորեն եւ գործնականում կառավարելու հնարավորություն: Նորություն է այն, որ մեր երկրի առաջ այդ սպառնալիքներին հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե միջազգային, թե քաղաքական»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:




Մեր ընտրանին