Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու»:
«Լինելու է խաղաղություն։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- Ազգային ժողովում հայտարարել է նա:
Փաշինյանը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ է արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը.
«Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը՝ նույնը կոչ անելով նաեւ ադրբեջանական կողմին:
Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացել Ադրբեջանի հետ միասին ու Հայաստանը պատրաստ է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: