ԱԳՆ խոսնակը հերքել է Զոհրաբ Մնացականյանի նոր պաշտոնի մասին լուրը - Mediamax.am

1523 դիտում

ԱԳՆ խոսնակը հերքել է Զոհրաբ Մնացականյանի նոր պաշտոնի մասին լուրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է Մեդիամաքսի հրապարակումը նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակելու մասին:

 

Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Դիվանագիտական դպրոցը ներկայում տնօրեն չունի:

 

«2025թ. փետրվարի 18-ից (6 ամիս ժամկետով) Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տաթևիկ Պետրոսյանը: Այս պահին Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, լինելու պահին կտեղեկացնենք», - հավելել է Անի Բադալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին