Երեւան: Մեդիամաքս: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ասել է, որ «ներկա փուլում խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է»:
«Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:
Նախորդ տարիներին փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հայեցակարգերի մշակման, եւ դրանք, ըստ էության, մշակված են:
Պետք է ամեն ինչ անել, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչեւ 2026 թվականի ընտրությունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սրբուհի Գալյանը:
Նա նշել է, որ նոր Սահմանադրության մեջ կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին ասել էր, որ անհրաժեշտ է հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունել:
















