Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր համար շատ կարեւոր են Աստվածաշնչի արժեքները:
Կառավարությունից հայտնում են, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի իր ելույթից հետո պատասխանելով բանախոսի հարցերին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։ Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: