Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանում քրեական հանցագործություն է»:
«Ցեղասպանության հարցն անքննելի է եւ անժխտելի։ Ցեղասպանությունն անժխտելի է ու մեր ինքնության մասին է: Զարմանալ կարելի է, թե ինչպես որեւէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա այդ երեւույթի մասին խոսելիս ասում է`ցեղասպանություն, այլ ոչ թե այլ բառեր է օգտագործում դա նկարագրելիս: Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է` արդյո՞ք Ցեղասպանությունը մեզ պետք է դրդի, որ մենք անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։
Կարո՞ղ է իրողությունները ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումների եւ խրախուսումների վրա: Կարո՞ղ է մենք լավ չենք հաշվարկում այդ ազդակներին մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր եւ հրատապ էր դարասկզբին։
Կարո՞ղ է արդյոք պարզվել, որ ինչ-որ թեմաներ, ինչ-որ շրջանակներ մեր ցավոտ կետերը կարողացել եւ կարողանում են օգտագործել անկախ, ինքնիշխան պետություն ունենալն անհնարին դարձնելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: