Փաշինյանի համբերության բաժակը լցվել է. «Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա» - Mediamax.am

1659 դիտում

Փաշինյանի համբերության բաժակը լցվել է. «Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ արդյունավետ աշխատանքի համար դատաիրավական համակարգին տրվել է անհրաժեշտ ամեն բան, սակայն արդյունք չի գրանցվում:

«7 տարի դատավարություն է իրականացվում: Իմ ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ չեն հավատում՝ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում։ Ես չեմ ուզում հասնենք նրան՝ մենք էլի գնանք ու շենքեր շրջափակենք, այս խնդիրը պետք է լուծվի:

 

Նույն մարդիկ, որ տարիներ շարունակ ճռռիկներ-վռռիկներ էին անում, շարունակում են նույնն անել: Ես կարող եմ մի քանի տարի համբերել, բայց իմ համբերության բաժակը լցվել է՝ դատական, իրավական, ուժային համակարգերի ներկայացուցիչներ, բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, բայց ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջն եկել է, ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ»,- կառավարության նիստում ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գյուղեր այցելելիս մարդիկ դժգոհում են՝ «ժամանակին ումից վախեցել են, հիմա էլ են շարունակում վախենալ».

 

«Ու ստացվի, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է։ Կներեք, ուրեմն թույլն ուժային կառույցներն են։ Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի։ Ինձ այլեւս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, թե վարչապետի ասածն է՝ «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին