Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչեւ այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, այլ վտանգներ է գեներացնում»:
«Սա նույնպես իրական Հայաստանի եւ ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջեւ ընկած ճեղքումն է: Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլեւս բավարար չէ, որովհետեւ հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլեւս բավարար չէ, հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը, մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,- Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ անվտանգությունն այլեւս բավարար չէ, հարկավոր է խաղաղություն.
«Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: