Փաշինյանն ու Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը - Mediamax.am

2551 դիտում

Փաշինյանն ու Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը նշել է, որ «կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում եւ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում»:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

 

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին