Փաշինյան. Դասագրքերի ուղերձները պետք է լինեն պետականակենտրոն - Mediamax.am

777 դիտում

Փաշինյան. Դասագրքերի ուղերձները պետք է լինեն պետականակենտրոն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարեւոր քաղաքականությունն է, որը մշակում եւ վարում է կառավարությունը:

«Մենք պետք է վստահ լինենք, որ մեր դասագրքերն այդ ուղերձները տալիս են: Այդ ուղերձները պետք է լինեն պետականակենտրոն, պետության մասին պետք է լինեն, պետության պատմություն պետք է դա լինի եւ գրականությունն էլ պետք է լինի այդպիսին: Այդտեղ էլ շատ մեծ ամպլիտուդ կա, եւ պետք է շատ ուշադիր լինել: Եվ մենք, առանց սեթեւեթելու, պետք է դա ասենք եւ ասում ենք՝ պետք է լինի պետականակենտրոն բովանդակություն: Դպրոցը պետական ինստիտուտ է, եւ ամեն ինչը պետք է համապատասխանի դրան, բացարձակապես ամեն ինչը», - ասել է վարչապետը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին