Փաշինյանը «երախտամոռություն» է որակել Արցախը միայնակ թողնելու մեղադրանքները - Mediamax.am

1495 դիտում

Փաշինյանը «երախտամոռություն» է որակել Արցախը միայնակ թողնելու մեղադրանքները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է»:

«Իմ լիազորությունների շրջանակը, Սահմանադրությունն ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ եւ ես կենտրոնացած եմ այդ թեմայի վրա:

 

Ինչ վերաբերում է, թե մենք Ղարաբաղը միայնակ թողեցինք, նման արձագանքները գնահատում եմ մեկ բառով՝ երախտամոռություն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ իրենց կառավարության ռազմավարական անելիքն է ՀՀ պետականության եւ ինքնիշխանության ամրապնդումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին