Վարչապետ. Անկլավների հարցը քննարկվում է - Mediamax.am

4112 դիտում

Վարչապետ. Անկլավների հարցը քննարկվում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում քննարկվում է անկլավ/էքսկլավների հարցը:

«Խաղաղության սկզբունքներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքների հիման վրա:

 

Երբ ասում ենք Հայաստանի 29800 քմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային Միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, եւ մտնում է Արծվաշենը, որն էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով:

 

Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է: Երբ մենք բարձրացնում ենք Արծվաշենի հարցը, Ադրբեջանն իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որոնք ԽՍՀՄ քարտեզներով դե յուրե գոյություն են ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ քննարկվում են հարցի լուծման տարբերակներ.

 

«Նախ՝ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը։ Այնտեղ հարց է առաջանում. քանի որ մենք Արծվաշենի հետ անմիջական սահման չունենք, ինչպե՞ս ենք մեր սահմանից մինչեւ Արծվաշենի սահման անցնելու, համապատասխանաբար, Ադրբեջանն էլ՝ իր տարածք։ Այս խնդիրը կարող է ուրիշ լուծում գտնել. այն էքսկլավ/անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, համարվում են դե յուրե Հայաստանի տարածք, իսկ նրանք, որոնք Ադրբեջանի տարածքով են պարփակված, համարվում են Ադրբեջանի տարածք: Սա կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է ՀՀ խորհրդարանի կողմից վավերացվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին