Ամերիկացի սենատորը կայցելի Սյունիք - Mediamax.am

1437 դիտում

Ամերիկացի սենատորը կայցելի Սյունիք


Լուսանկարը` cnn.com


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորությամբ:

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ սենատորը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ՝ «քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը»։

 

Գերի Փիթերսը նաեւ կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց եւ քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին