Գրիգորյանը դեսպաններին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կուտակումները - Mediamax.am

748 դիտում

Գրիգորյանը դեսպաններին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կուտակումները


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ տեղեկատվություն:

«Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաեւ արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը:

 

Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարեւորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով»,- ասված է ԱԽ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին