Միշուստին. Անդրկովկասում նոր ուղիների ստեղծումը տնտեսական զարգացում կապահովի - Mediamax.am

6394 դիտում

Միշուստին. Անդրկովկասում նոր ուղիների ստեղծումը տնտեսական զարգացում կապահովի


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ասել է, որ «նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը եւ Անդրկովկասում տնտեսական ու նյութատեխնիկական կապերի ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի կայուն զարգացմանը»:

«Մենք հետեւողականորեն կողմ ենք Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակմանը: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն՝ համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,- Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետը:

 

Նա նշել է, որ այդպիսով կամրապնդվեն շփումները տարածաշրջանում ապրող մարդկանց միջեւ։

 

Ինչ վերաբերում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, Միխայիլ Միշուստինը նշել է, որ «ՌԴ-ն, չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին, կարեւորում է Հայաստանի հետ դաշնակցային, բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները»:

 

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները եւ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ բոլոր միջոցառումները հիանալի կազմակերպելու եւ մեր պատվիրակությանը ջերմ հյուրընկալելու համար»,- ասել է ՌԴ վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին