ՀՅԴ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին - Mediamax.am

1598 դիտում

ՀՅԴ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին


Լուսանկարը` https://yelaket.am/


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին։

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:

 

Ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

 

Քանի որ այս ձեւաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»,- մասնավորապես ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարությունում:

 

Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու մասին հայտնել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին