Նիկոլ Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն - Mediamax.am

Սեպտեմբեր 23, 2025
4698 դիտում

Նիկոլ Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «հայկական կողմի ամենամեծ մտահոգությունն է ստորագրել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կապահովի խաղաղությունը կամ որը խաղաղություն ապահովելու մեծ շանսեր ունենա»:

«Չենք պատրաստվում ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որի վերեւում գրված է «խաղաղության պայմանագիր»: Եթե այդպես լիներ, վաղուց ստորագրել էինք: Եթե նույնիսկ պայմանագիրը կապահովեր 1-2 տարի խաղաղություն, ապա դա էլ ճիշտ տարբերակ չէ:

 

Մեր մտահոգությունն այն է, որ եթե կողմերից մեկը խոսում է ագրեսիվ հռետորաբանությամբ, դա չի նպաստում խաղաղության հաստատմանը եւ այդ մթնոլորտում պայմանագիրը կարող է նույնիսկ չգործել»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը նպատակ չէ, այն միջոց է զարգացած, բարեկեցիկ, երջանիկ եւ ուժեղ պետություն ունենալու:

 

«Այն, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, պարզ է, բայց այդ պայմանագրի բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին