Վարչապետն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին - Mediamax.am

1547 դիտում

Վարչապետն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեն կարեւորել են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը եւ առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

 

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ: Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին