ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտի բարեփոխումներում - Mediamax.am

785 դիտում

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտի բարեփոխումներում


Լուսանկարը` Հայաստանի քննչական կոմիտե


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրի իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման եւ հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման առումով առանցքային նշանակություն ունեցող  համակարգչատեխնիկական լաբորատորիայի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում։

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում եւ նպաստել ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների հետագա զարգացմանը:

 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ երկու երկրի միջեւ իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին