Բարեփոխումների օրակարգից «ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք» - Mediamax.am

1461 դիտում

Բարեփոխումների օրակարգից «ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «զարգացման եւ բարեփոխումների օրակարգից ոչ մի վայրկյան չպետք է շեղվենք՝ շարունակելով ավելի ու ավելի կենտրոնացած մնալ անվտանգային օրակարգի վրա»:

«Անվտանգությունը, արտաքին անվտանգության և խաղաղության ապահովումը բացարձակ առաջնահերթություն են: Բայց ինձ համար կարևոր է, որ մենք բարեփոխումների օրակարգը չենք ձախողել», - մարտի 17-ին ասել է Փաշինյանը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը:

 

Խոսելով Արցախյան խնդրի հանրային ընկալումների մասին, վարչապետն ասել է.

 

«Այն իրականությունը եւ բովանդակությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին