Արամ Սարգսյանը վայր է դնում մանդատը եւ չի բացառում, որ կլքի ՀԱԿ-ը - Mediamax.am

7648 դիտում

Արամ Սարգսյանը վայր է դնում մանդատը եւ չի բացառում, որ կլքի ՀԱԿ-ը


 Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը
Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արամ Սարգսյանն այսօր հրավիրած ճեպազրույցի ժամանակ նաեւ չի բացառել, որ մոտ ժամանակներս «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարի ՀԱԿ-ի  կազմից դուրս գալու որոշման մասին:

 

Արամ Սարգսյանն ասել է, որ նախորդ տարվա գարնանից «Հանրապետությունը»  տարաձայնություններ ուներ ՀԱԿ-ի հետ մի շարք հարցերի շուրջ:

 

Նա հաջողություն է մաղթել ՀԱԿ-ին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ իր որոշումը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի:

 

Արամ Սարգսյանը միեւնույն ժամանակ չի բացառել, որ կարող է համագործակցել այլ  քաղաքական ուժերի եւ անհատների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին