Փաշինյան. ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով - Mediamax.am

775 դիտում

Փաշինյան. ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին չի հաջողվել 2 կարեւոր փաստաթղթի շուրջ ընդհանուր հայտարարի գալ:

«Սակայն, իմ կարծիքով, տեղի է ունեցել բաց, դրական քննարկում: Փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման: Հուսով եմ՝ լրամշակումից հետո կգանք ընդհանուր հայտարարի:  ՀԱՊԿ ԱԽ հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը: Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Միաժամանակ նա դրական է գնահատել քննարկումը, ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները:

 

«Հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին