Քոչարյան. «Եթե ժողովուրդը թմբիրից դուրս է եկել, պետք է սկսենք ուրիշ տեմպով» - Mediamax.am

1312 դիտում

Քոչարյան. «Եթե ժողովուրդը թմբիրից դուրս է եկել, պետք է սկսենք ուրիշ տեմպով»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 19-ին քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում բացատրել է, թե ինչու «Դիմադրության» շարժման պայքարի առաջին գծում չի եղել։

«Մենք վերլուծեցինք ընտրությունների արդյունքների պատճառները: Մեր գնահատմամբ, բախվել էին «արժանապատիվ խաղաղություն» եւ «խաղաղություն ամեն գնով» թեզերը։ Իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ տարած առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի: Մարդիկ մտածեցին, որ ազգային արժեքների համար պայքարը կարող է եւս մեկ պատերազմի պատճառ դառնալ», - ասել է նախկին նախագահը:

 

Նա նշել է, որ փորձելու են գնահատել վիճակը եւ ըստ դրա շարունակել պայքարը․

 

«Թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, առաջնորդվելու ենք պայքարով։ Հեռու չէ այդ ժամանակը, բայց պետք է իրավիճակի ճիշտ գնահատական լինի։ Իրավիճակն արագ ենք գնահատելու եւ եթե մեր ժողովուրդը թմբիրից դուրս է եկել, եթե վախի արձագանքը պայքարն է դարձել, ուրեմն, պետք է սկսենք ուրիշ տեմպով, կարգախոսներով եւ, իսկապես, գնանք մինչեւ վերջ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին