Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր կառավարությունում աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման:
Նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի եւ հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը: Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ողջ Բուսաբանական այգու կարիքները:
Քննարկվել է նաեւ Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը: Փաշինյանն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները եւ զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: