Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին. «1,5 տարի ունենք, լուծումներ կգտնենք» - Mediamax.am

3101 դիտում

Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին. «1,5 տարի ունենք, լուծումներ կգտնենք»


Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից սկսած՝ Հայաստանը Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը քննարկում է Արցախի գործընկերների հետ:

Նրա խոսքով՝ Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։

 

«Մենք դեռ ժամանակ ունենք՝ եւ ճանապարհի մասով, եւ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,- նշել է ԱԽ քարտուղարը:

 

Արմեն Գրիգորյանն ասել է, որ երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին։

 

«Այնպես չէ՝ երբ խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու: Մենք գիտենք դժվարությունների մասին, բայց նաեւ հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաեւ հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից չէ կախված, նաեւ դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ասել է Գրիգորյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին