Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել - Mediamax.am

994 դիտում

Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարել են, որ Տոնոյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նշանակված հունիսի 27-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը նիստից կես ժամ առաջ պետք է դեսպանատուն այցելեր։

«Առաջիկա դատական նիստին  Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր եւ իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը եւ 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»,- ասված է Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին